четверг, 26 июня 2014 г.

Փողի ծագումը և էությունը
Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է,  որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է.  փող է համարվում այն,  ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում և ընդունվում:
Փողի էությունը նրանում է« որ այն համարվում է արագ իրացվելի միջոց,  որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել մեր ցանկացած ապրանքի: Փողր էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի:
Առանց փողի անհնար է ժամանակակից շուկայական տնտեսության գործունեությունը, որովհետև փողի միջոցով են իրականացվում և գնահատվում բոլոր տնտեսական գործառնությունները: Փողը կարևորվում է նաև նրանով, որ այն հանդիսանում է նաև որպես հարստության չափանիշ:  Դեռևս տնտեսագիտության առաջին դպրոցի ներկայացուցիչները` մերկանտիլիստները, երկրի հարստությունը գնահատել են ոսկու և արծաթի քանակի, դրանց պաշարների հիման վրա: Փողը առանձնահատուկ է նաև նրանով, որ,  ի տարբերություն մյուս ապրանքների, դրա նկատմամբ մարդկային պահանջմունքները գրեթե անբավարարելի է: Մարդիկ անհագ ծարավ ունեն փողի նկատմամբ, որովհետև փողն ամենազոր ուժ ունի և կարող է լուծել բոլոր տեսակի պրոբլեմներն ու խնդիրները: Այդ է պատճառը, որ փողի, հատկապես ոսկու նկատմամբ մարդկանց մոտ երկրպագություն է առաջացրել: Նրանք ֆետիշացրել, աստվածացրել են փողը: Այն հանդես է գալիս որպես ցանկացած կապիտալի սկզբնական, ելակետային ձևը: Ամեն մի կապիտալ, որտեղ էլ որ այն ներդրվելու լինի, իր գործունեությունը կամ տնտեսության շրջանառությունը սկսում է փողի տեսքով:
Փողի տնտեսական բնույթը, նրա էությունը, դերն ու նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչու և ինչպես է առաջացել փողը: Տնտեսագետներից շատերը փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել ու վերլուծել են այն ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն խնդիրը հենց նրանում է, թե ինչպես է առաջացել փողը: Փողի էության, դրան բնորոշ ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և Արիստոտելը: Օրինակ` Քսենոփոնը հասկացել է փողի առանձնահատուկ բնույթը, նշելով հետևյալ միտքը, որ ոչ ոք չի կարող ասել, թե այնքան փող ունի, որ այլևս չի ցանկանում ունենալ: Փողի նկատմամբ այս անբավարարելի, գրեթե անհագ պահանջները •ոյություն ունեն նաև մեր ժամանակներում:
Փողը ծա•ել է ապրանքափոխանակության պրոցեսի զարգացման և դրա հակասությունների լուծման հետևանքով: Փողի առաջացումը պայմանավորված է եղել ապրանքները միմյանց հետ համեմատելու անհրաժեշտությամբ: Այս իմաստով փողը համարվում է ապրանքները միմյանց հետ փոխանակելու միջոց կամ էտալոն: Փողի առաջացումը բացատրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ փոխանակային արժեքի պատմական ձևերին, որովհետև փողն առաջացել է հենց ապրանքափոխանակության պրոցեսի զարգացմամբ և դրա հակասությունների լուծման ընթացքում: Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ, մինչդեռ ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն ունի: Պատմականորեն •ոյություն են ունեցել փոխանակային արժեքի 4 ձև.
  1. պարզ կամ պատահական արժեձև
  2. լրիվ կամ ծավալուն արժեձև
  3. համընդհանուր կամ համարժեքային արժեձև
  4. փողային կամ դրամական արժեձև:

Պարզ կամ պատահական արժեձևը գոյություն է ունեցել ապրանքափոխանակության սկզբնական ժամանակաշրջանում, երբ դեռևս շուկա չի եղել, ապրանքները միմյանց հետ փոխանակվել են անմիջականորեն, պատահական, պարզ եղանակով: Օրինակ` Ա1 ապրանքը փոխանակվել է Ա2 ապրանքի հետ, Ա1 Ա2 կամ մեկ կացինը երկու աղեղի հետ, 1 կացին և 2 աղեղ: Այստեղ Ա2 ապրանքը Ա1 ապրանքի արժեքն արտահայտելու ձևն է, այսինքն՝ Ա2-ը Ա1-ի համարժեքն է: Ապրանքափոխանակությունը ընդլայնվելու հետ մեկտեղ առաջացել է լրիվ կամ ծավալուն արժեձևը: Այս դեպքում մի ապրանքը տարբեր քանակական համամասնություններով կարող եր փոխանակվել բազմաթիվ այլ ապրանքների հետ: 
Պահանջ և առաջարկ, առաջարկի կոր
Պահանջարկի գործառույթդա գործառույթ է, որը որոշում է պահանջարկը`կախված նրա վրա ազդող գործոններից:

Պահանջարկի օրենք է կոչվում գների և պահանջարկի մեծության հակադարձ կախվածությունը:

Պահանջարկի կորը ցույց է տալիս, թե գնորդները տվյալ պահին տարբեր գներով ինչ քանակի տնտեսական բարիքներ են պատրաստ գնելու: Եթե ազդում է գնային գործոնը ապա փոփոխվում է պահանջարկի մեծությունը:

Պահանջարկի վրա ազդող գործոններ (ոչ գնային)
1.       Սպառողների եկամուտի փոփոխություն
2.       Ճաշակի և նախընտրությունների փոփոխություն
3.       Գնային և դեֆիցիտային սպասումներ
4.       Գովազդային ծախսերի փոփոխություն
5.       Ապրանքի գնի փոփոխությունսուբստիտուտներ , և կոմպլեմենտար ապրանքներ
6.       Սպառողների քանակի փոփոխություն

Առաջարկի ֆունկցիան  որոշում է առաջարկը` կախված նրա վրա ազդող գործոններից:

Առաջարկի կանոն  է կոչվում առաջարկվող բարիքի քանակի ավելացումը`գնի աճման դեպքում:

Առաջարկի կորը  ցույց է տալիս, թե տվյալ պահին տարբեր գներով տնտեսական բարիքի ինչ քանակ են պատրաստ վաճառելու արտադրողները: Եթե ազդում է գնային գործոնը , փոփոխված է առաջարկի մեծությունը (շարժում վերև-ներքև կորով):

Առաջարկի կորը






Առաջարկի վրա ազդող գործոններ (ոչ գնային)
1.       Արտադրության գործոնների (ռեսուրսների) գներ
2.       Արտադրության տեխնոլոգիա
3.       Արտադրողների գնային և դիֆիցիտային սպասելիքներ
4.       Հարկերի և սուբսիդիանների չափերը
5.       Արտադրողների քանակը

                                                 
Բանկերի էությունը և ֆունկցիաները


Տնտեսական կյանքում վարկային հարաբերությունն իրականացվում են բանկային համակարգի միջոցով: Բանկերն այնպիսի տնտեսական կառույցներ են, որոնց հիմնական գործը դրամական միջոցների հավաքագրումն է, վարկերի տրամադրումը, դրամական հաշվարկների կատարումը, թղթադրամների և տարբեր արժեթղթերի թողարկումը և այլն: Բանկերը զարգացել են ապրանքափողային հարաբերությունների հիման վրա: Սկզբնական շրջանում բանկերը կատարում են միջնորդի դեր` վճարումների և վարկեր տրամադրելու համար: Ազատ դրամական միջոցների տերերի և դրանց նկատմամբ պահանջարկ ունեցողների միջև ձևավորվող ուղղակի հարաբե-րությունները հետզհետե ավելի էին բարդանում: Բանկերն սկսում են հավաքագրել դրամական կապիտալները, տարբեր ժամկետներով վարկեր տրամադրել առանձին մարդկանց: Դա էլ հենց նրանց կողմից միջնորդի դեր կատարելն է: Հետագայում, բացի այդ դերից, բանկերը սկսում են իրականացնել ավելի բարդ գործողություններ, ինչը հանգեցնում է բանկերի չափերի մեծացման, և դրանք վեր են ածվում հատուկ ձեռնարկությունների: Վերջիններս շահույթ են ստանում արտադրության ընթացքում ստեղծված հավելյալ արդյունքի վերաբաշխման շնորհիվ: Սկզբնական շրջանում բանկերն ստեղծվում են որպես անհատական ձեռնարկություններ, կամ էլ պատկանում էին ոչ մեծ փայատերերի խմբերին: Հետագայում դրանք վերածվեցին բաժնետիրական ընկերությունների:
Արտադրության համակենտրոնացմանը և կենտրոնացմանը զուգահեռ ուժեղացան նաև բանկերի համակենտրոնացումը: Խոշոր ձեռնարկությունների պահանջարկը մեծ վարկերի նկատմամբ կարող էին բավարարել միայն խոշոր բանկերը: Մյուս կողմից բանկերի համակենտրոնացումը նպաստեց արտադրության համակենտրո-նացմանը:
Այսպիսով, նյութական արտադրության զարգացումն իր հետևից տարավ նաև բանկային համակարգը: Ընդ որում, ժամանակակից պայմաններում բանկերը չեն սահմանափակվում միայն իրենց հինական աշխատանքների իրականացմամբ: Բանկերը ոչ միայն սերտ կապի մեջ են արտադրողների հետ, այլ նաև թողարկում են տարբեր կարգի արժեթղթեր և դրանք տեղաբաշխում արդյունաբերական, տրանսպոր-տային, առևտրական և այլ բաժնետիրական ընկերություններում: Բացի այդ, բանկերը հաճախ ձեռք են բերում այդ ընկերությունների կողմից թողարկված բաժնետոմսերը և հետագայում դրանք վաճառում ավելի բարձր գներով, դրանով իսկ յուրացնում են ընկերությունների հիմնադրական շահույթի զգալի մասը: Միաժամանակ բանկերը ակտիվորեն մասնակցում են տարբեր ընկերությունների ֆինանսական գործառություններին: Բանկերում են գտնվում խոշոր արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերը: Դա նույնպես ուժեղացնում է բանկերի ազդեցությունը արտադրական ձեռնարկությունների գործունեության վրա: Այսպիսի գործառությունների շնորհիվ բանկերն իրենց ապահովում են բարձր եկամուտներ:
Բանկերի տնտեսական դերը հասարակական պահանջմունքների բավարարման գործում բավականին մեծ է: Շնորհիվ բանկի ճկուն գործունեության` դրամական միջոցները վերաբաշխվում են տնտեսության տարբեր ոլորտների ու արտադրությունների միջև:
Բանկերը կարևոր տնտեսական դեր են խաղում շրջանառության ծախքերի անտեսման գործում:
Բանկերը, կատարելով դրամական միջոցների վերաբաշխման գործողություն, կենտրոնացնում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցները: Այդ ճանապարհով էլ ձևավորվում են տնտեսության վարկավորման ֆոնդերը և իրականացնում կարճաժամկետ ու երկարաժամկետ վարկավորումները, ինչպես նաև բնակչության պահանջմունքների բավարարման համար սպառողական վարկերը:
Յուրաքանչյուր բանկ իր գործունեության ընթացքում հետապնդում է որոշակի նպատակ` ստանալ շահույթ: Բանկային գործառնությունները բաժանվում են պասիվ և ակտիվ գործառնությունների: Պասիվ են կոչվում այն գործառնությունները, որոնց շնորհիվ բանկերը ձևավորում են դրամական պաշարներ:Ակտիվ են կոչվում այն գործառնությունները, որոնցով բանկերը օգտագործում են այդ պաշարները որոշակի շահույթ ստանալու նպատակով:
Բանկերը կարող են կատարել հետևյալ գործառնությունները.
1. Ներգրավվել և տեղաբաշխել դրամական միջոցներ կամ ավանդներ;
2. Ներգրավվել և տրամադրել վարկեր;
3. Կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի հանձնարարությամբ;
4. Բացել և վարել հաճախորդների հաշիվները;
5. Ֆինանսավորել կապիտալ ներդրումներ կատարողների հանձնարարությամբ;
6. Թողարկել և գնել (սեփական միջոցների հաշվին), ինչպես նաև վաճառել և հաշվառել վճարային արժեթղթեր, փաստաթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն);
7. Երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխիքներ և ստանձնել պարտավորություններ;
8. Ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումար (պահանջելու իրավունքով) և վերցնել այնպիսի պարտավորություն, ինչպիսիք են ինկասացիան;
9. Գնել և վաճառել արտարժույթ;
10. Հաճախորդի համաձայնությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, ինչպես նաև կառավարել արժեթղթեր;
11. Մատուցել խորհրդատվական ծառայություններ;
12. Սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ;
13. Գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր և այլ արժեքներ;