Բանկերի էությունը և ֆունկցիաները
Տնտեսական կյանքում վարկային հարաբերությունն իրականացվում են բանկային համակարգի միջոցով: Բանկերն այնպիսի տնտեսական կառույցներ են, որոնց հիմնական գործը դրամական միջոցների հավաքագրումն է, վարկերի տրամադրումը, դրամական հաշվարկների կատարումը, թղթադրամների և տարբեր արժեթղթերի թողարկումը և այլն: Բանկերը զարգացել են ապրանքափողային հարաբերությունների հիման վրա: Սկզբնական շրջանում բանկերը կատարում են միջնորդի դեր` վճարումների և վարկեր տրամադրելու համար: Ազատ դրամական միջոցների տերերի և դրանց նկատմամբ պահանջարկ ունեցողների միջև ձևավորվող ուղղակի հարաբե-րությունները հետզհետե ավելի էին բարդանում: Բանկերն սկսում են հավաքագրել դրամական կապիտալները, տարբեր ժամկետներով վարկեր տրամադրել առանձին մարդկանց: Դա էլ հենց նրանց կողմից միջնորդի դեր կատարելն է: Հետագայում, բացի այդ դերից, բանկերը սկսում են իրականացնել ավելի բարդ գործողություններ, ինչը հանգեցնում է բանկերի չափերի մեծացման, և դրանք վեր են ածվում հատուկ ձեռնարկությունների: Վերջիններս շահույթ են ստանում արտադրության ընթացքում ստեղծված հավելյալ արդյունքի վերաբաշխման շնորհիվ: Սկզբնական շրջանում բանկերն ստեղծվում են որպես անհատական ձեռնարկություններ, կամ էլ պատկանում էին ոչ մեծ փայատերերի խմբերին: Հետագայում դրանք վերածվեցին բաժնետիրական ընկերությունների:
Արտադրության համակենտրոնացմանը և կենտրոնացմանը զուգահեռ ուժեղացան նաև բանկերի համակենտրոնացումը: Խոշոր ձեռնարկությունների պահանջարկը մեծ վարկերի նկատմամբ կարող էին բավարարել միայն խոշոր բանկերը: Մյուս կողմից բանկերի համակենտրոնացումը նպաստեց արտադրության համակենտրո-նացմանը:
Այսպիսով, նյութական արտադրության զարգացումն իր հետևից տարավ նաև բանկային համակարգը: Ընդ որում, ժամանակակից պայմաններում բանկերը չեն սահմանափակվում միայն իրենց հինական աշխատանքների իրականացմամբ: Բանկերը ոչ միայն սերտ կապի մեջ են արտադրողների հետ, այլ նաև թողարկում են տարբեր կարգի արժեթղթեր և դրանք տեղաբաշխում արդյունաբերական, տրանսպոր-տային, առևտրական և այլ բաժնետիրական ընկերություններում: Բացի այդ, բանկերը հաճախ ձեռք են բերում այդ ընկերությունների կողմից թողարկված բաժնետոմսերը և հետագայում դրանք վաճառում ավելի բարձր գներով, դրանով իսկ յուրացնում են ընկերությունների հիմնադրական շահույթի զգալի մասը: Միաժամանակ բանկերը ակտիվորեն մասնակցում են տարբեր ընկերությունների ֆինանսական գործառություններին: Բանկերում են գտնվում խոշոր արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերը: Դա նույնպես ուժեղացնում է բանկերի ազդեցությունը արտադրական ձեռնարկությունների գործունեության վրա: Այսպիսի գործառությունների շնորհիվ բանկերն իրենց ապահովում են բարձր եկամուտներ:
Բանկերի տնտեսական դերը հասարակական պահանջմունքների բավարարման գործում բավականին մեծ է: Շնորհիվ բանկի ճկուն գործունեության` դրամական միջոցները վերաբաշխվում են տնտեսության տարբեր ոլորտների ու արտադրությունների միջև:
Բանկերը կարևոր տնտեսական դեր են խաղում շրջանառության ծախքերի անտեսման գործում:
Բանկերը, կատարելով դրամական միջոցների վերաբաշխման գործողություն, կենտրոնացնում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցները: Այդ ճանապարհով էլ ձևավորվում են տնտեսության վարկավորման ֆոնդերը և իրականացնում կարճաժամկետ ու երկարաժամկետ վարկավորումները, ինչպես նաև բնակչության պահանջմունքների բավարարման համար սպառողական վարկերը:
Յուրաքանչյուր բանկ իր գործունեության ընթացքում հետապնդում է որոշակի նպատակ` ստանալ շահույթ: Բանկային գործառնությունները բաժանվում են պասիվ և ակտիվ գործառնությունների: Պասիվ են կոչվում այն գործառնությունները, որոնց շնորհիվ բանկերը ձևավորում են դրամական պաշարներ:Ակտիվ են կոչվում այն գործառնությունները, որոնցով բանկերը օգտագործում են այդ պաշարները որոշակի շահույթ ստանալու նպատակով:
Բանկերը կարող են կատարել հետևյալ գործառնությունները.
1. Ներգրավվել և տեղաբաշխել դրամական միջոցներ կամ ավանդներ;
2. Ներգրավվել և տրամադրել վարկեր;
3. Կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի հանձնարարությամբ;
4. Բացել և վարել հաճախորդների հաշիվները;
5. Ֆինանսավորել կապիտալ ներդրումներ կատարողների հանձնարարությամբ;
6. Թողարկել և գնել (սեփական միջոցների հաշվին), ինչպես նաև վաճառել և հաշվառել վճարային արժեթղթեր, փաստաթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն);
7. Երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխիքներ և ստանձնել պարտավորություններ;
8. Ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումար (պահանջելու իրավունքով) և վերցնել այնպիսի պարտավորություն, ինչպիսիք են ինկասացիան;
9. Գնել և վաճառել արտարժույթ;
10. Հաճախորդի համաձայնությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, ինչպես նաև կառավարել արժեթղթեր;
11. Մատուցել խորհրդատվական ծառայություններ;
12. Սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ;
13. Գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր և այլ արժեքներ;
Комментариев нет:
Отправить комментарий