Փողի ծագումը
և էությունը
Փողն
ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ
ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով
հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է
չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող
է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն
է. փող է համարվում այն, ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող
է ճանաչվում և ընդունվում:
Փողի
էությունը նրանում է« որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է
վերածվել մեր ցանկացած ապրանքի: Փողր էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի
սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել
կապիտալի:
Առանց
փողի անհնար է ժամանակակից շուկայական տնտեսության գործունեությունը, որովհետև
փողի միջոցով են իրականացվում և գնահատվում բոլոր տնտեսական գործառնությունները:
Փողը կարևորվում է նաև նրանով, որ այն հանդիսանում է նաև որպես հարստության
չափանիշ: Դեռևս տնտեսագիտության առաջին
դպրոցի ներկայացուցիչները` մերկանտիլիստները, երկրի հարստությունը գնահատել են
ոսկու և արծաթի քանակի, դրանց պաշարների հիման վրա: Փողը առանձնահատուկ է նաև
նրանով, որ, ի տարբերություն մյուս
ապրանքների, դրա նկատմամբ մարդկային պահանջմունքները գրեթե անբավարարելի է: Մարդիկ
անհագ ծարավ ունեն փողի նկատմամբ, որովհետև փողն ամենազոր ուժ ունի և կարող է
լուծել բոլոր տեսակի պրոբլեմներն ու խնդիրները: Այդ է պատճառը, որ փողի, հատկապես
ոսկու նկատմամբ մարդկանց մոտ երկրպագություն է առաջացրել: Նրանք ֆետիշացրել,
աստվածացրել են փողը: Այն հանդես է գալիս որպես ցանկացած կապիտալի սկզբնական,
ելակետային ձևը: Ամեն մի կապիտալ, որտեղ էլ որ այն ներդրվելու լինի, իր գործունեությունը
կամ տնտեսության շրջանառությունը սկսում է փողի տեսքով:
Փողի
տնտեսական բնույթը, նրա էությունը, դերն ու նշանակությունը հասկանալու համար
անհրաժեշտ է պարզել, թե ինչու և ինչպես է առաջացել փողը: Տնտեսագետներից շատերը
փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել ու վերլուծել են այն
ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն խնդիրը հենց նրանում
է, թե ինչպես է առաջացել փողը: Փողի էության, դրան բնորոշ ֆունկցիաների մասին
պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և
Արիստոտելը: Օրինակ` Քսենոփոնը հասկացել է փողի առանձնահատուկ բնույթը, նշելով
հետևյալ միտքը, որ ոչ ոք չի կարող ասել, թե այնքան փող ունի, որ այլևս չի
ցանկանում ունենալ: Փողի նկատմամբ այս անբավարարելի, գրեթե անհագ պահանջները
•ոյություն ունեն նաև մեր ժամանակներում:
Փողը
ծա•ել է ապրանքափոխանակության պրոցեսի զարգացման և դրա հակասությունների լուծման
հետևանքով: Փողի առաջացումը պայմանավորված է եղել ապրանքները միմյանց հետ
համեմատելու անհրաժեշտությամբ: Այս իմաստով փողը համարվում է ապրանքները միմյանց
հետ փոխանակելու միջոց կամ էտալոն: Փողի առաջացումը բացատրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ
փոխանակային արժեքի պատմական ձևերին, որովհետև փողն առաջացել է հենց
ապրանքափոխանակության պրոցեսի զարգացմամբ և դրա հակասությունների լուծման
ընթացքում: Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ, մինչդեռ
ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն ունի: Պատմականորեն
•ոյություն են ունեցել փոխանակային արժեքի 4 ձև.
- պարզ կամ պատահական արժեձև
- լրիվ կամ ծավալուն արժեձև
- համընդհանուր կամ համարժեքային արժեձև
- փողային կամ դրամական արժեձև:
Պարզ
կամ պատահական արժեձևը գոյություն է ունեցել ապրանքափոխանակության սկզբնական
ժամանակաշրջանում, երբ դեռևս շուկա չի եղել, ապրանքները միմյանց հետ փոխանակվել են
անմիջականորեն, պատահական, պարզ եղանակով: Օրինակ` Ա1 ապրանքը փոխանակվել է Ա2
ապրանքի հետ, Ա1 Ա2 կամ մեկ կացինը երկու աղեղի հետ, 1 կացին և 2 աղեղ: Այստեղ Ա2
ապրանքը Ա1 ապրանքի արժեքն արտահայտելու ձևն է, այսինքն՝ Ա2-ը Ա1-ի համարժեքն է:
Ապրանքափոխանակությունը ընդլայնվելու հետ մեկտեղ առաջացել է լրիվ կամ ծավալուն
արժեձևը: Այս դեպքում մի ապրանքը տարբեր քանակական համամասնություններով կարող եր
փոխանակվել բազմաթիվ այլ ապրանքների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий